Նիդերլանդներում նորից կարանտին է սահմանվում. Bild
Հինգշաբթի Նիդերլանդներում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ռեկորդային աճ՝ մեկ օրում 16364 դեպք, հաղորդում է Bild-ը։ Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ երկրում նոր կարանտին է հաստատվում, որը կտևի երեք շաբաթ։
Թերթը գրում է, որ կարանտինի ժամանակ բոլոր ոչ մթերային խանութները կփակվեն ժամը 19:00-ից հետո, կսահմանափակվեն շփումները տներում, քաղաքացիներին կարգելվի միաժամանակ չորսից ավելի հյուր ընդունել, կվերականգնվի հեռավար աշխատանքը։ Հնարավոր է, սակայն, որ թատրոններն ու կինոթատրոնները չփակվեն: Մարզական միջոցառումները, սակայն, կանցկացվեն առանց հանդիսատեսի:
Այսօր Նիդերլանդներում վարակվածների թիվը մոտենում է անցած ձմռան ռեկորդային մակարդակին, գրում է Bild-ը։ Միաժամանակ Թագավորության չափահաս բնակչության 85%-ն արդեն պատվաստվել է։
Կարծիքներ