ԱՄՆ-ն 800 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Սիրիային
Միացյալ Նահանգները հավելյալ 800 միլիոն դոլար կհատկացնեն Սիրիային՝ մարդասիրական օգնության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հայտարարությանը, որը այս մասին նշել է Բրյուսելում դոնորների համաժողովից հետո։
«Ես հպարտ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ն 800 միլիոն դոլարի նոր մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի ժողովրդին: Սա ԱՄՆ ամենամեծ ներդրումն է Բրյուսելի դոնորների համաժողովում», - ասել է նա:
Կարծիքներ