Սլովակիան հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած Լեհաստանին. Եվրո-2020
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության E խմբում կայացած առաջին խաղում Սլովակիայի հավաքականը հաղթեց Լեհաստանի ընտրանուն:
Խաղի 18-րդ րոպեին լեհերի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին անզգուշորեն դարձավ ինքնագոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում Լեհաստանի հավաքականին շատ արագ վերականգնեց հավասարոյթունը: 46-րդ րոպեին աչքի ընկավ Կաևոլ Լինետին:
Հանդիպման 62-րդ րոպեին լեհերը մնացին 10 ֆուտբոլիստով, քանի որ կիսապաշտպան Գժեգոշ Կրիխովյանը երկրորդ դեղիին քարտով հեռացվեց դաշտից: Սլովակիայի հավաքականը օգտվելով թվային առավելությունից, շատ արագ առաջ անցավ հաշվի մեջ: 69-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Միլան Շկրինյարը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 2:1:
Սլովակիայի հավաքականը առաջին հաղթանակը տարավ առաջնությունում և գլխավորեց E խմբի աղյուսակը: Այստեղ հանդես եկող Իսպանիայի և Շվեդիայի հավաքականները կհանդիպեն այսօր գիշերը:
Խաղի վիճակագրություն․
Սլովակիա - Լեհաստան
56 % - Գնդակի տիրապետում - 44 %
17 - Հարվածներ - 11
25 - Խախտումներ - 19
5 - Անկյունայիններ - 2
0 - Խաղից դուրս - 1
Կարծիքներ