Ռուսաստանի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով հիվանդ տարեց մի տղամարդ է դաժանորեն սպանվել
Նոյեմբերի 14-ի գիշերը Վոլգոգրադի մարզի Սվետլոյարսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցում հայտնաբերվել է 87-ամյա տղամարդու դին:
Տեղեկացված աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ժամը 2:00-ին բուժքույրն այցելել է հիվանդին, եւ ամեն ինչ հանգիստ է: Իսկ ժամը 4:00-ին նրան մահացած են գտել` աշխատող թթվածնային դիմակով եւ դանակի վնասվածքով կրծքավանդակի հատվածում:
Գործակալության զրուցակցի խոսքով` հոկտեմբերի 29-ին տղամարդը, նոյեմբերի 8-ին առողջական վիճակի վատթարացումից հետո, բուժման նպատակով ընդունվել էր վերակենդանացման բաժանմունք: Առողջական վիճակի բարելավումից հետո նրան տեղափոխել էին հիվանդասենյակ` թթվածին ստանալու համար:
Վոլգոգրադի մարզի ՌԴ ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիակի հայտնաբերման փաստով քննիչները նախաքննություն են սկսել:
Կարծիքներ