ՀՀ վարչապետը գերազանց է գնահատել ԱՄՆ պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ եռակողմ հանդիպումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերազանց է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպումը։
«Գերազանց խորհրդակցություններ ենք անցկացրել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ՝ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունության ամրապնդման նպատակով համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը գրել է X-ի իր էջում։
Կարծիքներ