Associated Press-ի թղթակցին Պաղեստինին աջակցելու համար աշխատանքից հեռացրել են

Associated Press-ի թղթակցին  Պաղեստինին աջակցելու համար աշխատանքից հեռացրել են

Լրագրող Էմիլի Ուայլդերը, ով Associated Press գործակալությունում աշխատել է երկու շաբաթ, հայտարարել է, որ հեռացվել է աշխատանքից Պաղեստինին աջակցելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես լրագրողն ասել է Guardian թերթին, Associated Press-ը լրագրողի հեռացման որոշումը հիմնավորել է նրանով, որ Էմիլին աշխատանքի ընթացքում խախտել է գործակալության քաղաքականությունը սոցիալական ցանցերի նկատմամբ:

Ուայլդերը սոցցանցերում հայտարարություն էր արել, որտեղ շարադրել էր իրադարձությունների իր տարբերակը: Նրա խոսքով` ինքը բացահայտորեն կողմ է հանդես եկել մարդու իրավունքների պաշտպանությանը Պաղեստինում, երբ դեռ ուսանող էր Սթենֆորդի համալսարանում:

«Ես բացեիբաց խոսեցի խմբագիրներիս հետ, եւ նրանք ինձ հավաստիացրեցին, որ իմ նախկին ակտիվության համար ես պատժի չեմ բախվի... մոտ 48 ժամ անց ինձ հեռացրեցին Associated Press-ից»,- նշել է նա:

Լրագրողի խոսքով` գործակալությունն իրեն չի բացատրել, թե սոցցանցերում կոնկրետ որ հրապարակումներն են հանգեցրել իր հեռացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում