Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանն առաջատարների թվում են. FORMENTERA FESTIVAL

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանն առաջատարների թվում են. FORMENTERA FESTIVAL

Իսպանիայի Իբիցա կղզում շարունակվում է «‎Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 54 շախմատիստ: Երեկ տեղի են ունեցած 6-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերները մրցել են միմյանց հետ և պարտիան ավարտել ոչ-ոքի: Հայկն ու Շանթը 4,5 ական միավորով ևս 2 շախմատիստների հետ կիսում են 4-7 տեղերը՝ ընդամենը կես միավոր զիջելով առաջին եռյակի շախմատիստներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում