Պաշտոնական Բաքուն շարունակում է սպառնալ ու ստել նաև միջազգային հարթակներից. Բայրամովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝ իր ելույթի ժամանակ չմոռանալով դարձյալ ստել՝ սեպտեմբերի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից իրականացված ագրեսիվ հարձակումը ներկայացնելով իբրև Հայաստանի կողմից իրականացված սադրանք:
Նախարարը հայտարարել է, թե Հայաստանը իբր բացահայտ փորձում է սրել լարվածությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը ստանալու և այն շահարկելու նպատակով։
«Հայաստանն ակնհայտորեն փորձում էր սրել լարվածությունը միջազգային հանրության ուշադրությունը շահարկելու համար, ուստի սեպտեմբերի 13-ին անտեսեց հրադադարի պայմանագիրը և շարունակեց խոշոր տրամաչափի զենքերից և հրետանուց կրակել Ադրբեջանի տարածքի վրա։ Այդ ամենի հետևանքով զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 80 զինծառայող, վիրավորում է ստացել 282 զինծառայող և 2 քաղաքացիական անձ։
Չնայած Հայաստանի նման գործողություններին՝ Ադրբեջանը իրեն չափազանց զգույշ պահեց, ձեռնարկեց մի շարք քայլեր, այդ թվում՝ կապեր հաստատելով համապատասխան միջազգային գործընկերների հետ և դրսևորեց բարի և ճշմարիտ կամք՝ հասնելու հրադադարի», - հայտարարել է Բայրամովը։
Կարծիքներ