ԱՀ ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրված անցակետեր
ԱՀ ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրված
անցակետեր
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020թ.հուլիսի 25-ի
ստորագած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի
վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով¸ ԱՀ ոստիկանության կողմից
սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային
միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
2020թ.հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ¸ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ
Հակոբջանյանն այցելել է վերոնշյալ համայնքի տարածքում տեղադրված անցակետ և տեղում
հանձնարարականներ տվել անցակետում շուրջօրյա ուժեղացված ծառայություն
իրականացնող ոստիկանության ծառայողներին։
Կարծիքներ