ԵՄ-ում հայտնել են՝ երբ է ուժի մեջ մտնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայագրերի գործարկումը
Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը պայմանավորվածություն են ձեռք բերել Եվրամիության տարածքում պատվաստման վկայագրեր սահմանելու հարցի շուրջ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Քովիդ-19»-ի եվրոպական թվային վկայագրի մասին Եվրահանձնաժողովի առաջարկի շուրջ»,- տեղեկացրել է եվրահանձնակատարը:
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել մարտից ընթացող բանակցությունների չորրորդ փուլի արդյունքում:
Եվրախորհրդարանում հույս ունեն թվային վկայագրերը գործարկել հուլիսի 1-ից: «Թվային կանաչ անցագիր» անվանումն ստացած փաստաթուղթը երեք կատեգորիայի տվյալներ է պարունակելու՝ պատվաստման, կորոնավիրուսով հիվանդանալու ժամկետների և ՊՇՌ թեստի արդյունքների ու հանձնման ամսաթվի մասին:
Կարծիքներ