Մեկ ամիս անց կբացվեն Փարիզի Աստվածամոր տաճարի դռները. Մակրոն

Մեկ ամիս անց կբացվեն Փարիզի Աստվածամոր տաճարի դռները. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։«Հինգ տարի առաջ խոստում տրվեց ՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը։

Այսօր նրա զանգերը վերջապես հնչեցին ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ։ Մեկ ամիս անց մենք նորից կբացենք նրա դռները»,- գրել է Մակրոնը՝ հրապարակելով տեսանյութ տաճարի զանգակատնից։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում