Եվրոպական թոփ 12 ֆուտբոլային ակումբները որոշել են UEFA-ից առանձին «Սուպեր լիգա» ստեղծեն և իրար մեջ խաղան

Եվրոպական թոփ 12 ֆուտբոլային ակումբները որոշել են UEFA-ից առանձին «Սուպեր լիգա» ստեղծեն և  իրար մեջ խաղան

Եվրոպական թոփ 12 ֆուտբոլային ակումբները որոշել են UEFA-ից առանձին «Սուպեր լիգա» ստեղծեն ու իրար մեջ խաղան, UEFA-ն էլ սպառնում ա, որ թիմերին կզրկի ազգային առաջնություններում, Չեմպիոնների Լիգայում և UEFA-ի հովանու ներքո անցկացվող այլ առաջնություններում խաղալու հնարավորությունից, իսկ այս լիգային մասնակցող ֆուտբոլիստները չեն կարողանա իրենց ազգային հավաքականների կազմում մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնությանը: «Սուպեր լիգա»-ի ստեղծման նպատակը բնականաբար ավելի շատ փող աշխատելն է: Մի խոսքով շատ մեծ փողի բազար ա ու երկու կողմերն էլ մարտական են տրամադրված: Այս պահին նոր լիգային միացել են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սուպերլիգայի նախագահ է ընտրվել Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում