Փոխվարչապետն ԱԺ-ում ներկայացրել է Արցախի աջակցության ծրագրերը

Փոխվարչապետն ԱԺ-ում ներկայացրել է Արցախի աջակցության ծրագրերը

ԱԺ-ը շարունակում է աշխատանքները Կառավարության 2020թ-ի աշխատանքների քննարկմամբ: Հիշեցնենք՝ քննարկումը սկսվել էր երեկ, զեկույցով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նպատակահարմար է գտել անդրադառնալ երկու առանցքային թեմաների՝ Արցախի աջակցության ծրագրերին և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին:

«Արցախի աջակցության ծրագրերը շուրջ երկու տասնյակ են։ Մի մասը դեռևս շարունակվում է, որոնց համար փաստացի տրամադրված գումարների ու շահառուների թիվն ունեն հետևյալ պատկերը՝

Անհայտ կորած զինծառայողների՝ Զինհիմնադրամի միջոցով աջակցության նպատակով 6-ամսյա՝ ամսական 500 հազար դրամ տրամադրելու միջոցառումը, խեղում ստացած զինծառայողների աջակցություն 6 ամսով՝ ամսական եռապատկելով 100 հազարական դրամը, սա կամուրջ միջոցառում է, մինչև վերջնական շահառու դառնալը։ Օգտագործվել է 200 մլն դրամ։ Հյուրընկալ ընտանիքների աջակցության երկու ծրագրեր, որոնց նպատակն էր 6-ամսյա հատուցում իրականացնել, շահառուների թիվը 8410-ն է: Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի փոխհատուցում, ունենք 4210 շահառու և վճարված 900 մլն դրամ: Մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց ընտանիքների աջակցություն, ունենք 56 նույնականացված շահառու: Վիրավորում ստացած զինծառայողներին աջակցություն, ունենք 6500 շահառու և վճարված 3 մլրդ 3մլն դրամ»,-ներկայացրել է փոխվարչապետը:

Ամփոփել է, որ այս ուղղությամբ ունեն 3 մեծ ծրագիր, առաջինը սոցիալական աջակցությունն է, երկրորդը՝ բնակարանով ապահովելը, երրորդը՝ վնասների հատուցումը: Նշել է, որ ամբողջ տարին աշխատելու են երեք ծրագրերի շրջանակներում:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում