Bloomberg. Կորոնավիրուսի դեմ պատվաստումների անձնագրերը ԵՄ-ում կհայտնվեն մի քանի ամսից
Պատվաստման անձնագրերը Եվրամիությունում կհայտնվեն ոչ շուտ, քան մի քանի ամիս անց, ինչը սպառնում է խափանել զբոսաշրջային սեզոնը 2021 թվականին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով համայնքի փաստաթուղթը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) աշխատում է թվային ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որը կնպաստի նման անձնագրերի վավերացմանը: Միաժամանակ նշվում է, որ այդպիսի հարթակ ստեղծելու տեխնիկական աշխատանքը կարող է երկուսից չորս ամիս տեւել:
ԵՀ-ն ԵՄ անդամ երկրներին խնդրում է մեկնաբանություններ տրամադրել այս հարցի վերաբերյալ մինչ պատվաստումների անձնագրերի մասին օրինագծի հրապարակումը մարտի վերջին:
Բացի այդ, երկրները ստիպված կլինեն ընդհանուր մոտեցում մշակել COVID-19-ից վերականգնման ապացույցների հարցում, քանի որ դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ է հիվանդությունը տարած մարդն իմունիտետ ունենում եւ արդյոք նրա օրգանիզմն նույնքան դիմացկուն կլինի կորոնավիրուսի նոր տարբերակների նկատմամբ:
Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ԵՀ-ն պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների միասնական սերտիֆիկատի նախագիծ ներկայացնել մարտին:
Կարծիքներ