Բրյուսելը Հունգարիային և Սլովակիային խնդրում է հրաժարվել ռուսական նավթից

Բրյուսելը Հունգարիային և Սլովակիային խնդրում է հրաժարվել ռուսական նավթից

Եվրամիությունը Հունգարիային և Սլովակիային խնդրում է հրաժարվել ռուսական նավթից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Financial Times-ը, այս մասին Բուդապեշտին և Բրատիսլավային ուղղված իր նամակում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ և առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

Նրա կարծիքով ՝ երկու երկրներն էլ պետք է ակտիվորեն դիվերսիֆիկացիա իրականացնեն՝ հրաժարվելով ռուսական վառելիքից։Դոմբրովսկիսը հավելել է, որ այժմ երկու երկրները նավթի մատակարարումների բավարար քանակ ունեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում