Հանդիպում՝ ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունում

Հանդիպում՝ ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունում

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել են ԻԻՀ ժամանած հայաստանյան «Complex Supply» ընկերության ղեկավարությանը ( Գուրգեն Անանյան, Գոռ Անանյան, Լևոն Ֆարմանյան և Հենրիկ Գալոյան)։
 

Հյուրերը ներկայացրել են իրենց տնտեսական գործունեությունը, որն իրականացվում է Հայաստանում և Ղազախստանում և իրանական ընկերությունների հետ համագործակցություն սկսելու հետ կապված իրենց առաջիկա ծրագրերը։
 

Քննարկվել են Իրանում աշխատանքի կազմակերպման հնարավորությունները և հայաստանյան ընկերության ներկայացուցիչներին անհրաժեշտ տեղեկատվություններ են տրամադրվել աշխատանքի հնարավոր ուղղությունների և հավանական գործընկերների մասին։
 

Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել առևտրային կապերի ստեղծմանն աջակցության ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում