Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավորության մասին
Telegram ալիքում հրապարակված ուղերձում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին։
«Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ: Մենք չենք վախենում խոսել ամեն ինչի մասին՝ մեր երկրի անվտանգության երաշխիքների մասին: Մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին. չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ում չենք: Այդ դեպքում ինչպիսի՞ երաշխիքներ կունենանք, և ամենակարևորը՝ ո՞ր երկրներն են դրանք մեզ տրամադրելու»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ասել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, 316-ը՝ վիրավորվել։
«Ուկրաինան մնացել է մենակ, Ռուսաստանին չհամոզեցին նոր պատժամիջոցներով»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ աշխարհը շարունակում է հեռվից հետևել, թե ինչ է կատարվում։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ վաղ թե ուշ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն կսկսվի ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։
Կարծիքներ