Զախարովան արևմտյան գործընկերներին առաջարկել է ագրեսորների որոնումը սկսել հայելու առաջ կանգնած

Զախարովան արևմտյան գործընկերներին առաջարկել է ագրեսորների որոնումը սկսել հայելու առաջ կանգնած

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է «ագրեսիվ Ռուսաստանի» մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերը։

«Հարյուրավոր հատուկ օպերացիաները, որոնց նպատակն էր միջամտությունն ինքնիշխան պետությունների ներքին գործերին և նրանց քաղաքական օրակարգի փոփոխումը, ՆԱՏՕ-ի առօրյան է։ Այնպես որ պետքարտուղարի նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Վաշինգտոնի կողմից կազմակերպվող «ժողովրդավարությունների գագաթնաժողովի» համար գաղափարական հիմք ապահովելու անհաջող փորձ։ Եթե Պետդեպում որոշել են փնտրել միջազգային իրավունքը խախտող ագրեսորների, ապա գործընկերները պետք է այդ գործընթացը սկսեն հայելու առաջ կանգնած»,-գրել է դիվանագետն իր տելեգրամյան ալիքում։

Որպես իր խոսքերի հավաստիք՝ Զախարովան հիշեցրել է Սիրիայի, Լիբիայի, Իրաքի, Հարավսլավիայի մասին, որտեղ «ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ցուցաբերել է բաց զինված ագրեսիա»։ Նա նաև օրինակ է բերել Ուկրաինան, որտեղ «ԱՄՆ-ը, Բրյուսելի հետ համակարգմամբ, ղեկավարել է հակասահմանադրական հեղաշրջումները»։

Զախարովան հիշեցրել է նաև «Կուբայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, Բելառուսի մասին, որտեղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկրների հետ անցկացրել է հիբրիդային պատերազմի տարրերի կիրառմամբ իշխանության տապալման ցուցադրական փորձեր»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում