Տայվանն արգելել է չիպերի և միկրոպրոցեսորների ներկրումը Ռուսաստան. Digitimes Asia
Տայվանի Էկոնոմիկայի նախարարությունն արգելել Է «ռազմավարական բարձրտեխնոլոգիական ապրանքների» մատակարարումները Ռուսաստան եւ Բելառուս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Digitimes Asia պորտալը:
Սահմանափակման ներքո են հայտնվել, մասնավորապես, 25 մեգահերցից բարձր պարբերական հաճախականությամբ չիպերը, ավելի քան 144 հպիչներ ունեցող միկրոսխեմաները:
«Լիտոգրաֆիական սարքավորումը, որը կատարում Է պրոյեկցում եւ պատկերների տեղափոխում, քայլային գործողություններ եւ քայլային սքանավորման գործողություն, ինչպես նաեւ սքանավորող Էլեկտրոնային մանրադիակները, որոնք նախատեսված են կիսահաղորդիչային սարքերի նկարների ավտոմատ հսկողության համար, նույնպես գտնվում են արգելքի տակ»,-ասվում Է նյութի մեջ:
Ինչպես նշել Է լրատվամիջոցը, կիսահաղորդիչային սարքավորումը Տայվանի սարքավորումների արտահանման հիմնական կատեգորիան Է դարձել արժեքով՝ կազմելով 2021 թվականին արտասահման տարվող արտադրանքի ընդհանուր արժեքի 32,0 տոկոսը: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա:
Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին: Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին: Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ