Ռուսաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է զերծ մնալ Բրիտանիայում միջուկային զենք տեղակայելուց

Ռուսաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է զերծ մնալ Բրիտանիայում միջուկային զենք տեղակայելուց

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան վտանգավոր է համարում մարտավարական միջուկային զենքի վերատեղակայումը բրիտանական կղզիներում,- տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը:


«Ինչ վերաբերում է ամերիկյան մարտավարական միջուկային զենքը Մեծ Բրիտանիայի տարածք հիպոթետիկ վերադարձի թեմային, ապա կուզենայի ամենաորոշակի խստությամբ զգուշացնել զերծ մնալ այդ ապակայունացնող քայլից»,- ասել է նա՝ հավելելով, որ նման գործողությունները չեն ամրապնդի Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի անվտանգությունը, ինչպեսև չեն վախեցնի Մոսկվային, այլ միայն կմեծացնեն լարվածությունն ու սպառնալիքները Եվրոպայում:

Հունվարի 26-ին բրիտանական The Telegraph-ը, հղում կատարելով Պենտագոնի փաստաթղթերին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները վերջին 15 տարիներին առաջին անգամ նախատեսում է միջուկային զենք տեղակայել Բրիտանիայում՝ «Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պատճառով»: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը Սաֆոլկի կոմսությունում գտնվող Լեյքենհիթ ավիաբազայի մասին է։ Նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է այնտեղ տեղակայել մարտագլխիկներ, որոնք Հիրոսիմայի վրա նետված ռումբից երեք անգամ հզոր են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում