Բրյուսելում տղամարդը դանակով հարձակվել է մետրոյի ուղևորների վրա

Բրյուսելում տղամարդը դանակով հարձակվել է մետրոյի ուղևորների վրա

Բրյուսելի մետրոյի կայարանում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հետուստաալիքին:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15:00-ին (երևանյան՝ 18:00): Նախնական տվյալներով՝ կան տուժողներ:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, հարձակում իրականացնողին հաջողվել է չեզոքացնել: Ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն չի համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում