Գերմանիան դիտարկում է ռուսական և չինական պատվաստանյութեր օգտագործելու հնարավորությունը
Գերմանիան պետք է օգտագործի կորոնավիրուսի դեմ ռուսական և չինական պատվաստանյութեր, եթե դրանք արժանանան Եվրոպական միության հավանությանը։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպահնը։
Պատվաստանյութ արտադրողների հետ արտակարգ գագաթնաժողովից առաջ Շպահնը հայտարարել է, որ եթե պատվաստանյութն ապահով և արդյունավետ է, կարևոր չէ, թե որ երկրում է այն արտադրվել։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով պետք է նախագահի գագաթնաժողովը, ճնշման տակ է գտնվում Գերմանիայի պատվաստումների ծրագրին թափ հաղորդելու համար։ Գերմանիայում մինչև օրս պատվաստվել է 2 միլիոն մարդ, իսկ օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 10 միլիոն։
Կարծիքներ