Մարոկկոյի թագավորը եռօրյա ազգային սուգ է հայտարարել

Մարոկկոյի թագավորը եռօրյա ազգային սուգ է հայտարարել

Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը եռօրյա ազգային սուգ է հայտարարել սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի համար։ Այս մասին ասվում է պալատի կոմյունիկեի մեջ։

Այս մասին որոշումը հրապարակվել է միապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ՝ նվիրված երկրաշարժի հետեւանքներին, որին մասնակցել են կառավարության որոշ անդամներ և ուժային կառույցների ղեկավարներ։ 

Հիշեցնենք, որ Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում