ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի նոր բռնկումը Եվրոպայում
Եվրոպայում, անցած շաբաթ, մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ, կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճ է նկատվել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն: Նրա ելույթը հրապարակվել է YouTube-ում:
Կլյուգեն նշել է, որ եվրոպական 30 երկրներում դինամիկան բացասական է եղել, դրանցից 11-ում համաճարակը կարող է վերսկսվել:
«Եվրոպայի որոշ երկրներում այդ ռիսկն արդեն իրականություն է դարձել»,- հավելել է տնօրենը:
Կարծիքներ