Ռուս խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի մարդասիրական ակցիաների անցկացման անվտանգությունը
Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները և ցուցաբերում են մարդասիրական օգնություն:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են՝ 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 11 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 27 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25072 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի մարդասիրական երկու ակցիայի անցկացման անվտանգությունը:
Կարծիքներ