Սխալ էր չլսել արևելյան եվրոպացիներին. Գերմանիայի էկոնոմիկայի նախկին նախարարը կարծում է, որ նախկին իշխանությունները սխալվել են «Հյուսիսային հոսք 2» նախագծի հարցում
Գերմանիայի նախկին արտգործնախարար և էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելը կարծում է, որ Գերմանիայի նախկին իշխանությունները սխալվել են «Հյուսիսային հոսք 2» նախագծի հետ կապված իրավիճակում։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Die Welt թերթին տված հարցազրույցում։
«Սխալ էր չլսել արևելյան եվրոպացիներին, երբ վիճում էին «Հյուսիսային հոսք 2»-ի մասին: Դա նույնպես իմ սխալն էր»,- ասել է Գաբրիելը:
Գաբրիելը նշել է, որ ոչ միայն Գերմանիան, այլև այլ երկրներ ելնում են նրանից, որ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների միջոցով հնարավոր կլինի ամրապնդել աշխարհակարգը Եվրոպայում։ «Արևելյան եվրոպացիները միշտ դա պատրանք են անվանել, և նրանք իրավացի էին»,- ասել է նախկին արտգործնախարարը։
Կարծիքներ