Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 13-ի

Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 13-ի

Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 13-ի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Լումաջանգ շրջանի ղեկավարի տեղակալ Ինդա Ամպերվատին Detik լրատվական պորտալին ասել է․

«Այսօր հայտնաբերվել են ևս 12 մահացածների մարմիններ»,- ասել է պաշտոնյան։ Շաբաթ օրը հաստատվել է տեղի մեկ բնակչի մահը։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները»,- ասել է  Ամպերվատին։ Ավելի վաղ մի քանի տասնյակ մարդ հոսպիտալացվել էր այրվող լավայի արտանետման հետևանքով այրվածքներով։

Ինչպես նշում է թերթը, տեղի բնակիչներն ասել են, որ վաղ ահազանգման համակարգը չի գործում, ուստի շատերը չեն հասցրել լքել իրենց տները, որոնք ի վերջո ամբողջությամբ պատվել են ավազով, ցեխով և մոխիրով։

Շաբաթ օրը մոտավորապես ժամը 15:20-ին Սեմերու հրաբխի ակտիվության աճ է գրանցվել: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում