Պուտինը և Ալիևը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Պուտինը և Ալիևը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։

«Քննարկումը շարունակվել է Անդրկովկասում տիրող իրավիճակի տարբեր հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման և սահմանագծման, երկու պետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Այդ կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հնարավոր բոլոր օգնությունները Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ օրեր առաջ Ադրբեջան կատարած պետական ​​այցի հաջող արդյունքների կապակցությամբ։

Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում