ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով հուլիսի 14-ին Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից Արմավիրի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Անդրանիկ Մ.-ին, որը 2018 թ. հուլիսի 2-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգ քաղաքի և Լենինգրադի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Անդրանիկ Մ.-ն ձերբակալվել է:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Կարծիքներ