Քաղաքացին ցանկանում է նետվել Հաղթանակ կամրջից
Օգոստոսի 18-ին, ժամը 23:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների և տեղի ուժերի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (արական սեռ, ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը:
Կարծիքներ