Տոնգա Թագավորության ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տոնգա Թագավորության ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը ։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 245 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 22,4 հազար մարդ։ Օջախը գտնվել է 218 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Կարծիքներ