Կրեմլը չի մեկնաբանում Էրդողանի միջոցով Կիևի կողմից իբր փոխանցված փոխանակման ցուցակի մասին տեղեկատվությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել տեղեկատվությունն այն մասին, որ Ուկրաինան, իբր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջոցով Ռուսաստանին է փոխանցել ցուցակը՝ պահված անձանց փոխանակման համար:
Ուրբաթ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքերով ՝ Կիևը Թուրքիայի ղեկավարի միջոցով Մոսկվային է փոխանցել Ուկրաինայի 450 քաղաքացիների ցուցակը, որոնք իբր պահվում են Դոնբասում և Ռուսաստանում, և Մոսկվայից պատասխան ազդանշան է ակնկալում:
«Այս հաղորդագրությունը ես թողնում եմ առանց մեկնաբանության»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Կարծիքներ