ՊՆ-ից արձագանքել են Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումների լուրերին
Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հորդորելով չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել։
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Ադրբեջանի զինված ուժերը կուտակվում են Տավուշի ողջ երկայնքով։
Կարծիքներ