Արցախի նախագահը և Կապանի քաղաքապետը կարևորել են համայնքների միջև կապերի ամրապնդումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Հարությունյանն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջև կապերի ամրապնդումն ու Կապան համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները ուղեկցվեն կրթական, մարզամշակութային և հայրենաճանաչության տարբեր միջոցառումներով:
Կապանի քաղաքապետը վստահեցրել է, որ մի շարք ծրագրերի շուրջ փոխգործակցության համար Ստեփանակերտի քաղաքապետի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Հանդիպմանը մասնակցում էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Կարծիքներ