«Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:
Բունիաթյանի թեկնածությունը խորհրդարանին ներկայացրեց խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:
«Պարոն Բունիաթյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: Վերջին աշխատանքը՝ 2019թ. մինչ օրս աշխատել է «Էներգի Գրուպ» ընկերությունում, որպես տեխնիկական տնօրեն: Քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, կուսակցական պատկանելիություն չունի»,- ասաց Թունյանը:
Լևոն Բունիաթյանը նշեց, որ խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները ներդնելու է ՀԾԿՀ իրավասության ներքո կարգավորվող գործընթացներին:
Կարծիքներ