Քերոբյանն ու դեսպան Իմանբաևը մտքեր են փոխանակել Երևան-Աստանա-Երևան ավիաերթուղու հնարավոր բացման շուրջ

Քերոբյանն ու դեսպան Իմանբաևը մտքեր են փոխանակել Երևան-Աստանա-Երևան ավիաերթուղու հնարավոր բացման շուրջ

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական տնտեսական գործակցության հեռանկարները։

 

Կողմերը մտքեր են փոխանակել Երևան-Աստանա-Երևան՝ հայկական ավիափոխադրողի միջոցով ավիաերթուղու հնարավոր բացման շուրջ, որը կխթանի տուրիստական և բիզնես հոսքերը։

 

Քննարկվել է Հայաստանում Ղազախստանի պատվավոր հյուպատոսարանի բացման հնարավորությունը։

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 92․9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 2․2 անգամ ավելին է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում