Թուրքերը փորձել են հրկիզել քրդերից մեկի տունը․ բախումներ Բելգիայում
Բելգիայի Լյովեն քաղաքի թաղամասերից մեկում բախումներ են տեղի ունեցել քրդական ու թուրքական համայնքների միջև։
Քրդական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ մի խումբ քրդեր որոշել էին նշել մահմեդական Նովրուզի տոնակատարությունները թաղամասի փողոցներում, սակայն մի խումբ թուրք ազգայնականներ դիմել են սադրանքի և խոչնդոտել տոնակատարությունը՝ կազմակերպելով բողոքի ակցիա։
Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Բախումների հետևանքով մի խումբ քրդեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադանոցներ, տուժածներ կան նաև թուրքական կողմում։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է վեց մարդ, որից մեկը ծանր վիճակում է։
Քրդական աղբյուրների տեղեկություններով՝ թուրքերը փորձել էին հրկիզել քրդերի տներից մեկը։ Քրդական կողմը, որպես պատասխան քայլ, ծածանել է Թուրքիայում ցմահ ազատարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը։
Ի պատասխան դրան՝ թուրք մի խումբ ազգայնականներ ցույց են տվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը: Ոստիկանությանը հաջողվել է ցրել կողմերին՝ օգտագործելով արցունքաբեր գազ։
Սպասվում է, որ մի շարք քրդական կառույցներ տեղի ունեցածի կապակցությամբ բողոքի ակցիաներ կիրականացնեն եվրոպական մի շարք երկրներում։
Կարծիքներ