ՔՊ-ի ջոկատը մեկնեց առաջնագիծ
Վարչապետի երեկվա կոչից հետո մի շարք համայնքների ղեկավարներ հայտնեցին կամավորական ջոկատներ ձեւավորելու եւ առաջնագիծ մեկնելու մասին: Մեզ հայտնի դարձավ, որ մինչ համայնքապետարանները զբաղվում են մարդկանց հավաքագրելով, կեսգիշերն անց ձեւավորվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին ջոկատը, որն արդեն մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման: Այս պահին Քպ ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը եւ այլք:
Կարծիքներ