Ես բելառուսների իրավունքների պայքարի խորհրդանիշն եմ. Տիխանովսկայա

Ես բելառուսների իրավունքների պայքարի խորհրդանիշն եմ. Տիխանովսկայա

Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան իրեն անվանել է  բելառուսների իրավունքների պայքարի խոհրդանիշը՝ գրում է ТАСС գործակալությունը:

Հանրապետության նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ չի դադարելու իր գործունեությունը՝ իր համակիրներին կոչ անելով չնահանջել:

Գտնվելով Լիտվայում, Տիխանովսկայան հայտնել է, որ մնում է իր ժողովրդի կողքին, թեպետ այժմ Բելառուսում չէ:

Սվետլանա Տիխանովսկայայի խոսքով, ինքը «քաղաքական գործիչ կամ նախագահ չէ, քանի որ չունի անհրաժեշտ հավակնություններ ու գիտելիք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում