Մոսկվան այս տարի օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը. Կրեմլ
Մոսկվան այս տարի օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը, ուրբաթ լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչ մի օտարերկրյա ղեկավարի չենք հրավիրել Հաղթանակի օրվան: Փաստն այն է, որ այս տարի հոբելյանական տարեդարձ չէ: Սա մեր տոնն է, սա սուրբ տոն է ողջ Ռուսաստանի, բոլոր ռուսների համար: Բայց մենք օտարերկրյա առաջնորդների չենք հրավիրել», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունն այս իրադարձություններին նույնպես չի սպասվում։
«Որքանով ես գիտեմ, ոչ, նա չի ծրագրում մասնակցել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Կարծիքներ