Հրապարակվել է Հռոմի պապի հոգևոր կտակը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում, իր վերջին կտակում խնդրել է իրեն թաղել հասարակ դամբարանում։
Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։
«Գերեզմանը պետք է լինի հողի մեջ․ պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի և միայն մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս»,-նշված է տեքստում։
Կարծիքներ