ԱԺ-ում լարված միջադեպի պատճառը ընդդիմության կողմից Ցեղասպանության հերքման մասին նախագիծը չէր․ Վարդանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։
Նա հերքել է այն խոսակցությունները, թե դեպքը տեղի է ունեցել Ցեղասպանության հերքման մասին ընդդիմության կողմից նախագիծ ներկայացնելու պատճառով։
«Պետք է հստակ ասել՝ լարումը տեղի է ունեցել առնչություն չունեցող դեպքի հետ, պարզապես ռեպլիկ է հնչել դահլիճից»,- ասել է նա։
Վերջինս հիշեցրել է՝ Ցեղասպանության հերքումը բավականին երկար ժամանակ է, ինչ քրեականցված է ՀՀ քրեական օրենսգրքով։
Կարծիքներ