Քաղաքապետարանն ու ԿԳՄՍ-ն ուսումնասիրություն են սկսել՝ պարզելու՝ ինչպես և ում կողմից են դպրոցականները օգտագործվել քաղաքական գործընթացներում՝ կրկնելով ատելություն պարունակող արտահայտություններ
Civic.am-ը հայտնել էր, որ երեկ ընդդիմության ատելության խոսքով և բռնարարքներով ուղեկցված երթին դպրոցահասակ երեխաների խմբին բերողն ու քաղաքական նպատակներով օգտագործողը Կարին Տոնոյանի «Հայ Ասպետ» դպրոցի ձեռնարվեստի և նկարչության ուսուցչուհի Ցողիկ Ոսկանյանն էր։ Համացանցում էլ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է ուսուցչուհին հրահանգում երեխաներին վիրավորական տարբեր արտահայտություններ վանկարկել, և հպարտորեն դա տեսանկարահանվում էր՝ այդպիսով ատելություն և թշնամանք սերմանելով։
Երևանի քաղաքապետարանն ու ԿԳՄՍ-ն ուսումնասիրում են դեպքը՝ պարզելու համար, թե որ դպրոցի աշակերտներն են ներգրավված եղել միջադեպում։
Կարծիքներ