Կարճատև զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Թայիփ Էրդողանը

Կարճատև զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Թայիփ Էրդողանը

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ:

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետը։

Նշենք, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա վերջին գրեթե 15 տարվա ընթացքում։ Մինչ այդ, Սերժ Սարգսյանը 2009 թվականի հոկտեմբերին էր այցելել հարևան հանրապետություն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում