Կառավարությունը 64 ստարտափ ընկերությունների կտրամադրի դրամաշնորհներ

Կառավարությունը 64 ստարտափ ընկերությունների կտրամադրի դրամաշնորհներ

ՀՀ կառավարության որոշմամբ 64 ստարտափ ընկերությունների կտրվեն դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրին 10-20 մլն դրամի սահմաններում: 

Այդ մասին կառավարության նիստում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում 2020 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվել է կայուն՝ 20,6 տոկոս, աճ, ստեղծվել է 3400-ից ավելի աշխատատեղ. աշխատատեղերի թիվն աճել է 22 տոկոսով։ «Այս պահին ոլորտում կա 18400 աշխատակից: 102 նոր ընկերություններ պետության կողմից արտոնագիր են ստացել հարկային արտոնություններ ունենալու համար»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում