Վրաստանը սոցիալական օրենսգիրք է մշակում

Վրաստանը սոցիալական օրենսգիրք է մշակում

Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինա Տիկարաձեն ներկայացրել է երկրի սոցիալական օրենսգրքի նախագիծը:

«Մենք սկսել ենք օրենսգրքի շուրջ համապարփակ աշխատանք: Ունենք հուսալի գործընկեր` ի դեմս ԵՄ-ի, այդ գործընթացում ակտիվորեն ներգրավված են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան և Սլովակիան: Խորհրդարանն էլ մասնակցում է այս գործընթացին»,-  ասել է նա:

Նաև ընդգծել է, որ սոցիալական օրենսգիրքը եվրոպական պետության արժեք է: Այն առաջին անգամ հայտնվել է մի քանի դար առաջ, Գերմանիայում: Ապագայում Վրաստանում տեղի կունենա լայնամասշտաբ սոցիալական բարեփոխում ՝ հիմնվելով առաջադեմ երկրների հաջող փորձի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում