Bitcoin-ն արժեզրկվել է ավելի քան 11 տոկոսով
Բիտքոին կրիպտոարժույթն էժանացել է 11,15 տոկոսով և արժե 31,750 դոլար 91 ցենտ դոլար։ Այս մասին հայտնում է Coindesk կայքը:
Վերջին 10 օրում կրիպտոարժույթն էժանացել է մոտ 10 հազար դոլարով։
Գնանկման վերջին ալիքը սկսվել է Չինաստանից ստացված բացասական նորություններից հետո։ Վերջին 2 շաբաթում 4 նահանգներ մայնինգի արգելք են սահմանել, իսկ օրերս տեղի բանկերը սկսել են արգելափակել թվային ակտիվների հետ կապված գործարքները։
Փորձագետները կարծում են, որ բիտքոինի արժեքը կշարունակի ընկնել, քանի որ շուկայում ուժեղ ազդակներ չկան։
Կարծիքներ