Հրաչյա Հակոբյանը նամակ է ուղարկել Հակոբ Թերզյանին և տեղեկացրել Ադրբեջանի ռազմական վերջին ագրեսիայի մասին
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լիբանան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ այսօր նամակ եմ ուղարկել Լիբանանի Հանրապետության Ազգային Ժողովի Լիբանան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Թերզյանին: Տեղեկացրել եմ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական վերջին ագրեսիայի մասին՝ նշելով, որ այս անընդունելի գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն իր հերթին առաջացնում է լրացուցիչ լարվածություն և խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: Կոչ եմ արել գործընկերոջս խստագույնս դատապարտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունները, ինչպես նաև՝ ադրբեջանական ղեկավարության և իրենց դաշնակից երկրի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները:
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ