Կալիֆոռնիայում մայրը մերկ ձեռքերով կռվել է կատվառյուծի հետ ՝ որդուն պաշտպանելու համար
Կալիֆոռնիայում մի կին մերկ ձեռքերով կռվել է կատվառյուծի հետ, որը հարձակվել է իր հինգ տարեկան որդու վրա։ Այս մասին հայտնում է Риа новости-ն՝ վկայակոչելով CBS Los Angeles-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Կալաբասաս քաղաքում: Երեխան խաղում էր բակում, հանկարծ կենդանի բռնել է նրան ու քաշել 40 մետր:
Տղայի լացից մայրը դուրս է եկել և սկսել ծեծել կատվառյուծին։ Նրան հաջողվել է քշել կենդանուն:
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց ՝ գլխի, պարանոցի և իրանի վնասվածքներով:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ այս տարածքում մարդու վրա կատվառյուծի հարձակման մասին չի հաղորդվում ավելի քան 20 տարի:
Կարծիքներ