Լևոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ. Superbet Chess Classic

Լևոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ. Superbet Chess Classic

Բուխարեստում ընթացող շախմատի Superbet Chess Classic մրցաշարում կայացած 3-րդ տուրում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի` Ֆաբիանո Կարուանայի հետ:

Պարտիայի 34-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին, քանի որ կրկնեցին քայլերը: Այդպիսով, գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի:

Լևոն Արոնյանը երեք տուրից հետո վաստակել է 1,5 միավոր և դարձյալ կիսում է 3-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել Ֆաբիանո Կարուանան ու ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը, որոնք ունեն 2-ական միավոր:

Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կմրցի մրցաշարի երկու ետնապահներից մեկի` նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ, որն ունի 1 միավոր և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ բաժանում է 9-10-րդ հորիզոնականները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում